Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

Դիլիջանի թունել
Այլընտրանքային ավտոճանապարհ է գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Դիլիջանի թունելն այսօր որոշ ժամանակ փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու»,– ասված է հաղորդագրությունում։
Գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
Պետգույքի փչացու՞մ, թե՞ անհրաժեշտ անվտանգություն. ի՞նչ է արվում Ծիծեռնակաբերդի ճեմուղում