ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքով հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա, ԱԹՍ–ն ոչնչացվել է Բելգորոդի շրջանի հակաօդային պաշտպանության միջոցներով: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Սեպտեմբերի 5-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում։