Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ապատեղեկատվությունն այս անգամ նույնպես առնչվում է սահմանագոտու հարավարևմտյան հատվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն` հերքելով նրանց տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հողորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին շրջանում ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Երեկ ադրբեջանցիները նմանատիպ սուտ լուրեր տարածեցին 3 անգամ, որոնցից երկուսն առնչվում էր սահմանագոտու հարավարևմտյան, մեկը` արևելյան հատվածին։