ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդար է անվանել երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության` հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտ հայտարարելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ցավալի է, որ Վրաստանի նախագահը ցուցադրաբար խախտում է օրենքը։ Մենք պետք է օրենքի պաշտպան լինենք, պետք է օրինակ ծառայենք ուրիշների համար։ Ուստի իշխող կուսակցության կայացրած որոշումը միանգամայն արդար էր։
Զուրաբիշվիլին համաձայն չէ Վրաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական դիրքորոշման հետ և հակառուսական դիրքերից է հանդես գալիս։ Ավելի վաղ նա Եվրամիության ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ է անցկացրել առանց կառավարության համաձայնության, ինչը խախտում է վրացական օրենսդրությունը։ Դա է եղել իմպիչմենտի մեկնարկի պատճառը։