Վանաձորում դպրոցի փոխտնօրենի մոտ կաթուցիչ է հայտնաբերվել դեղնականաչավուն զանգվածով

Հանգամանքները պարզվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Վանաձորում ձերբակալվել է տղամարդ, որի մոտ կաթուցիչ է եղել թմրամիջոցի նմանվող զանգվածով։ Պարզվել է` նա դպրոցներից մեկի փոխտնօրենն է։ Տեղեկությունը հյատնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Տարոնի բաժին բերվեց 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Գործողությունն իրականացրել են Տարոնի քրեական հետախույզները սեպտեմբերի 3-ին։ Տղամարդը, որը դպրոցի փոխտնօրեն է, ինչպես նաև կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Հայաստանի ու Արցախի շուրջ աղետալի զարգացումներ, թմրամոլության աճ․ ավարտվել է ԳՀԽ ժողովը