Թուրքիայի արևմուտքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում` 8 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում` Էգեյան ծովի ափին, երկրաշարժ է տեղի է ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզդերե բնակավայրից 6 կմ հարավ, օջախը՝ 8 կմ խորության վրա։
Ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Թուրքիայում ավելի քան 33 հազար երկրաշարժ է արձանագրվել 2023 թ. փետրվար ամսից ի վեր