ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Վերջին հինգ օրվա ընթացքում Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի Զինված ուժերի յոթ ինքնավար նավակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ինքնավար նավակներին, ապա դուք, հավանաբար, տեսել եք ամեն ինչ, մեկ անգամ չէ, որ ոչնչացրել ենք դրանց: Անցած շաբաթվա ընթացքում դրանցից յոթը ոչնչացվել է, նույնիսկ ոչ թե մեկ շաբաթվա, այլ հինգ օրվա ընթացքում», - ասաց նա:
Շոյգուն նաև նշել է, որ հացահատիկի գործարքից Մոսկվայի դուրս գալը, ի թիվս այլ բաների, կապված է ծովում Ռուսաստանի անվտանգության ապահովման խնդրի հետ։
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմը մշտական վերահսկողություն է հաստատել Սև ծովում իրադրության վրա։ Դա թույլ է տվել ռազմածովային ավիացիային խափանել Ղրիմի ափին վայրէջք կատարելու Ուկրաինայի զինված ուժերի փորձը:
Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողման և այն ծանր կորուստների մասին, որ Ուկրաինան կրում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում։