ՌԴ–ին արհեստականորեն դուրս են մղում Հարավային Կովկասից՝ օգտագործելով ՀՀ–ին. աղբյուր

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ Ռուսաստանը` որպես Հայաստանի բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել տարածաշրջանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանին փորձում են արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակի իրագործման միջոց։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է դիվանագիտական աղբյուրը։
«Ռուսաստանը` որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ լքել տարածաշրջանը։ Սակայն դա պետք է երկկողմանի փողոց լինի. Հայաստանը նույնպես չպետք է Արևմուտքի գործիք դառնա Ռուսաստանին դուրս մղելու համար», - ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանի հետ հարաբերությունները անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես իրավահավասար, փոխադարձաբար և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն:
Աղբյուրը նշել է նաև, որ ՌԴ-ում խիստ դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից:

«Մոսկվայում խիստ դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի արտահայտություններից և Հայաստանի ԱԳՆ–ի` օգոստոսի 31-ի մեկնաբանությունից, դրանք տոնայնությամբ և բովանդակությամբ անընդունելի են և սեփական սխալ հաշվարկների ու սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա գցելու նպատակ ունեն», - նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական «La Repubblica» պարբերականին, որտեղ մի շարք հայտարարություններ էր արել տարածաշրջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ:
Ռուսական կողմը հետևողական չի եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակը հակադարձել է Զախարովային