Պայթյուն Իրանի հանքահորում. 6 մարդ փլատակներում է հայտնվել. ԶԼՄ

Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն են աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Հյուսիսային Սեմնան նահանգի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակներում մարդիկ կան: Տեղեկությունը հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անեկով հանրապետության Կարմիր մահիկի ընկերությանը։
«Պայթյուն է տեղի ունեցել Դամգան քաղաքի Թազրե հանքավայրում (Սեմնան նահանգում, – խմբ.), և այդ շրջան են ուղարկվել փրկարարական ջոկատներ, որոնք օգնություն են ցուցաբերում տուժածներին», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով 6 մարդ փլատակներում է հայտնվել:
Պայթյուն է որոտացել Թուրքիայի հանքահորերից մեկում