ԱԺ–ում ներկայացվեց մահապատժից լիովին հրաժարվելու նախագիծը

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրությունը դիտարկվում է որպես մահապատժի բոլոր տեսակներից հրաժարվելու վերջնական քայլ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Մահապատժից լիովին հրաժարվելու մասին օրինագիծն այսօր ներկայացվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամների կողմից, սակայն ուժի մեջ է մտել 44-ում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն վավերացրել այն։

«Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, որը կողմ է մահապատժից լիովին հրաժարվելուն։ Սակայն դա մնում է երկրի դեռևս չկատարված կարևորագույն միջազգային պարտավորություններից մեկը», - ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ թեման պարբերաբար արծարծվում է ԵԽԽՎ օրակարգում, իսկ ԵԽ պաշտոնյաները հայաստանյան իշխանությանը պարբերաբար խնդրում են ուշադրություն դարձնել այդ հարցին:
«Թիվ 13 արձանագրությունը դիտարկվում է որպես մահապատժի բոլոր տեսակներից հրաժարվելու վերջնական քայլ։ Հայաստանի կողմից վավերացումը կգնահատվի որպես կարևորագույն դրական առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով», - ասաց Կարապետյանը։
ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ
Նա տեղեկացրեց, որ օրինագիծն ուղարկվել է ՍԴ, որտեղ Սահմանադրության հետ հակասություններ չեն գտել։
Հանձնաժողովը կողմը քվեարկեց, նախագիծը կընդգրկվի լիագումար նստաշրջանի օրակարգում:
Նշենք, որ կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2023 թվականի մայիսին։
ՀՀ–ում 2024 թ. հուլիսի 1–ից 70 տոկոսով կսահմանափակվի գնորդի հաշվից կառուցապատողի գանձումը