Կավարտենք «գազային հանգույցի» շուրջ բանակցությունները, կխոսենք Ուկրաինայի մասին․ Պուտին

Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի խոսքով՝ նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից խոսելու բան կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի –Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կավարտվեն «գազային հանգույցի» ստեղծման շուրջ բանակցությունները:
«Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կավարտենք Թուրքիայում գազային հաբի ստեղծման շուրջ բանակցությունները՝ տարածաշրջանում էներգետիկ իրավիճակն ավելի հավասարակշռված դարձնելու համար։ Եվ ինձ թվում է, որ դա օգտակար կլինի», - ասել է Պուտինը։
Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են գործարկել, այսպես կոչված, «գազային հանգույցը», որ փոխհատուցեն պայթեցված «Հյուսիսային հոսքերով» հումքի տարանցման կորցրած ծավալը։ Ներկայումս «գազային հանգույցի» նախագծի պարամետրերը քննարկման փուլում են։
ՌԴ նախագահի խոսքով՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից ևս խոսելու բան կա: