ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը հաջողություններ է մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
«Եվրամիությունը շատ արագ արձագանքեց մեր նոր մարտահրավերներին, որոնք ծագեցին հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և իրականում մեր քաղաքական ու տնտեսական կյանքում Եվրամիության հետ հարաբերությունները նոր թափ են հավաքել և լրջագույն ու առաջնային դեր ունեն»,- ասել է ՀՀ նախագահը:

Մարագոսն էլ վստահեցրել է, որ ծառայելու է որպես կապող օղակ ԵՄ կառույցների, Բրյուսելի, ինչպես նաև ԵՄ-ի քաղաքացիների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և այս համատեքստում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևոր դերակատարության վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնը 2019թ.–ից զբաղեցնում էր Անդրեա Վիկտորինը։