Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի հավաքականի հետ խաղին

Այսօրվա մարզմանը մասնակցել են 20 ֆուտբոլիստներ։
Sputnik
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստական հավաքը Եվրո-2024-ի ընտրական առաջիկա երկու հանդիպումների համար։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին մերոնք մրցակցի հարկի տակ խաղալու են Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին` Երևանում Խորվաթիայի հավաքականների հետ։
Այսօր կայացել է թիմի հերթական մարզումը, որին մասնակցել են 20 ֆուտբոլիստներ։ Իսկ վաղը` սեպտմբերի 5-ին ազգային հավաքականն արդեն մարզումներ կանցկացնի հրավիրված բոլոր ֆուտբոլիստներով, քանի որ թիմին վաղն են միանալու Անդրե Կալիզիրը, Ստյոպա Մկրտչյանը, Տիգրան Բարսեղյանը, Վահան Բիչախչյանն ու Սարգիս Ադամյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի հավաքականի հետ խաղին
Մարզման ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի(2022/2023) ֆուտբոլիստները ստացան իրենց մրցանակները։ Հիշեցնենք, որ Հայաստանի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել մեր հավաքականի և ներկայում Կազանի «Ռուբինի» կազմում հանդես եկող Իվու Ուգուչուկվուն, երկրորդ տեղն էր զբաղեցրել Արտակ Դաշյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Յուսուֆ Օտուբանջոն։
Մեր ազգային հավաքականը ընտրական D խմբում երեք հանդիպում է անցկացրել, որոնցից երկուսում հաղթել է, մեկում պարտվել ու մինչ Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ խաղերը խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Միակ պարտությունը Հայաստանի հավաքականը կրել է Թուրքիայի ընտրանուց, որի դեմ արտագնա խաղ է անցկացնելու սեպտեմբերի 8-ին։
1 / 9

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի հավաքականի հետ խաղին

2 / 9

3 / 9

4 / 9

5 / 9

6 / 9

7 / 9

8 / 9

9 / 9