Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում

Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում
Հայաստանը ներկայացրել են ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում, որը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-n անցկացվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադային մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և «Քվանտ» վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։
Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. փոխնախարար
«ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայում
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 34-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Ինդոնեզիայում, արժանացել էր 2 բրոնզե մեդալի։
Շուրջ 1 ուսումնական տարի «կկորի». փորձագետը` չտպագրված դասագրքերի մասին