Էքստրեմալ ցածր քաշով նորածինների սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը ՀՀ–ում անվճար կլինի

Նորածին
Արդեն հաջորդ տարի ուժի մեջ մտնող որոշմամբ կառավարությունն ակնկալում է նվազեցնել նորածնային հաշմանդամությունն ու մանկական մահացությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը պետությունն անվճար կտրամադրի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա։ 2021թ. տվյալներով` նրանցից 121-ը ծնվում է էքստրեմալ ցածր քաշով` 500-1000գ:
«Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է ֆիզիկական, մտավոր և ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաև կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,– տեղեկացնում են նախարարությունից։
Գերատեսչությունից ակնկալում են 100% դեղապահովմամբ նվազեցնել նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունն ու գրանցել ապրելիության աճ։
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականից:
Կրթել մասնագետներ, որոնց չունենք. Մերգելյանի հայտնի աշակերտի նախագիծը Հայաստանում