ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը Բրյանսկի մարզում ճնշել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Կլինցովի ՋԷԿ-ի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազին:
«Ուկրաինացի ահաբեկիչները հարձակում են իրականացրել ենթակառուցվածքային օբյեկտի՝ Կլինցովի ՋԷԿ-ի վրա։ Անօդաչու թռչող սարքը ճնշվել է ՌԷՊ ուժերի կողմից։ Տուժածներ և ավերածություններ չկան: Տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները»,-հայտնել է նա։
Ուկրաինայի զինված ուժերի ևս մեկ հարձակում իրականացվել է Վիգոնիչսկի շրջանում՝ անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
ՌԷՊ ուժերի կողմից ճնշված անօդաչու թռչող սարքն ընկել է դաշտում։ Տուժածներ և ավերածություններ չկան: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, ասել է Բոգոմազը: