ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Բրյանսկի մարզի սահմանամերձ Սևսկի շրջանում կասեցրել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը Ռուսաստանի Դաշնության տարածք: Տեղեկությունը տելեգրամյան լիքում հայտնել է Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
Օպերացիան անցկացվել է Բրյանսկի շրջանի սահմանապահ վարչության աշխատակիցների և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից։
Դեպքի վայրում հայտնաբերվել են դիվերսանտների նետած, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության զենք-զինամթերք։
Բրյանսկի մարզում կանխվել է դեպի ՌԴ տարածք ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը
© Photo : Telegram / AV БогомаZ