Բայդենը հայտարարել է, որ տարիքի հետ միայն ավելանում է իր իմաստությունը

Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2 ամսից կդառնա 81 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինչ էլ ասեն քննադատները, տարիքի հետ միայն ավելանում է իր իմաստությունը, և կրկին հասկացրել է, որ չի պատրաստվում հանգստի գնալ:
«Ահա թե ինչ կասեմ ձեզ։ Մարդ կար, գիտեք, ասում էր՝ «Դե Բայդենը, նա ծերանում է»։ Ահա թե ինչ կասեմ ձեզ: Գուշակեք, գուշակեք․․․ Միակ բանը, որ գալիս է տարիքի հետ, մի փոքր իմաստությունն է»,- ասել է նա` Աշխատանքի օրվա առթիվ Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով արհմիությունների առջև։
Բայդենը 2 ամսից կդառնա 81 տարեկան։ 2024 թվականին նա պատրաստվում է երկրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին։
«Ես սրանով ավելի երկար եմ զբաղվել, քան որևէ մեկը, և կշարունակեմ դա անել ձեր օգնությամբ»,-ասել է Բայդենը արհմիությունների ակտիվիստներին:
80-ամյա Ջո Բայդենը ԱՄՆ պատմության մեջ ամենատարիքով նախագահն է, նրա առողջական վիճակը պարբերաբար քննարկումների և մտահոգության առիթ է դառնում քաղաքացիների շրջանում։ Քաղաքական գործիչը շփոթում է երկրների անուններն ու սայթաքում ինքնաթիռ բարձրանալիս։