Ադրբեջանական զինուժը Սարուշենում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի վրա

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի–Sputnik. Այսօր առավոտյան Արցախում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադարարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ առավոտյան ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։
«Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության բանակից հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Նշենք, որ ադրբեջանական կողմը Սարուշենի ուղղությամբ հրադադարի ռեժիմը վերջին անգամ խախտել էր օգոստոսի 22-ին` կրակ բացելով դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Այսպիսով ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը։