Շվեդիայում կրկին այրել են Ղուրանը, մի քանի մարդ ձերբակալվել է

Տղամարդը Ղուրան է կարդում
Ղուրանի այրումին ներկա էր մոտ 200 մարդ, և մթնոլորտը լարված էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Շվեդիայի Մալմյո քաղաքում միգրանտ Սալվան Մոմիկան ցույց է անցկացվել` այրելով Ղուրանը, ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի մարդու, ովքեր փորձել են խանգարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ SVT հեռուստաալիքին հղումով։
«Սալվան Մոմիկայի կիրակնօրյա ցույցի ժամանակ, երբ նա այրել է Ղուրանը, մի տղամարդ փորձել է խանգարել, սակայն ոստիկանությունը կանխել է նրա գործողությունը։ Մի քանի հոգի բերման են ենթարկվել»,- ասվում է հրատարակության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջոցառումը հավաքել է մոտ 200 հանդիսական, և մթնոլորտը «լարված» է եղել։
«Ամբոխը մի քանի փորձ է արել Սալվան Մոմիկային մոտենալու, ինչի արդյունքում ցույցն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Սալվան Մոմիկային տարել են ոստիկանական ուղեկցությամբ»,- ասում է հեռուստաալիքի ռեպորտաժում։
Դրանից հետո ամբոխից մի անձ փորձել է կանգնեցնել ոստիկանական մեքենան, որով տեղափոխում էին Մոմիկային՝ մեջքը հենելով մեքենային, սակայն մեքենան շարունակել է ընթացքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոմիկային անհայտ անձը ծեծի է ենթարկել բռնցքամարտի ձեռնոցներով։