ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Ռուս երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին, ավանդույթի համաձայն, «И снова 3 сентября» խորագրով մենահամերգով հանդես կգա Մոսկվայի Կրեմլի պալատում։
«Սեպտեմբերի 3-ի իմ համերգի ժամանակ նախատեսում եմ լավագույն երգերը կատարել։ Ավելի քան 500 այդպիսի երգ ունեմ։ Դրանցից լավագույնները, որոնց մասին ամենահաճախն են ինձ հարցնում, որոնք ամենահաճախն եմ կատարում, որոնք հիթեր են, ես դրանք անպայման կկատարեմ մենահամերգի ժամանակ։ Քանի որ դա մենահամերգ է, ամեն ինչ պետք է երգեմ։ Հնարավորինս ամեն երգ, ինչ մարդիկ սպասում են ինձնից»,-ասել է Շուֆուտինսկին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Երգիչը նշել է, որ «Սեպտեմբերի 3»-ի օրինակով նոր երգեր չի պատրաստվում թողարկել։ Նա կարծում է, որ այն արդեն շատերն են երգել։
«Իմ տարբերակներն են կրկնել, սեփական տարբերակներ են հնարել։ Եվ շատ լավն են։ Ես այդ երգը նույնիսկ ֆրանսերեն և իսպաներեն եմ լսել»,-ասել է Շուֆուտինսկին։
Արտիստն ընդգծել է, որ ստեղծագործական դուետներ է քննարկում ռեփ կատարող ST-ի և երգչուհի Mia Boyka-ի հետ։
Բացի այդ, Շուֆուտինսկին պատմել է ՌԴ քաղաքներով շրջագայություն անցկացնելու և Բելառուսի մայրաքաղաք Մինսկում համերգ ունենալու իր ծրագրերի մասին։