Ռուսական ԱԹՍ-ի հարվածն Օդեսայի մարզում ոչնչացրել է ԶՈւ–ի համար նախատեսված վառելիքի պահեստը

Հարվածը հասցվել է Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական անօդաչու թռչող սարքերի խմբակային հարվածը Օդեսայի մարզում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքի պահեստը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը անօդաչու թռչող սարքերով խմբակային հարձակում են իրականացրել Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերին ռազմական տեխնիկա մատակարարելու համար օգտագործվող վառելիքի պահեստարանների վրա: Հարվածը թիրախային է եղել, բոլոր նշանակետերը ոչնչացվել են»,- հայտնել են գերատեսչությունից։
Հարվածը հասցվել է Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում։