ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի -Sputnik. Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին առաջիկա օրերին պաշտոնական այցով սպասում են Թուրքիայում: Այդ մասին այսօրը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք սպասում ենք պարոն Ռայիսիին Թուրքիայում ՝ բարձր մակարդակով համագործակցության խորհրդի ութերորդ նիստի կապակցությամբ»,– հայտարարել է Ֆիդանը Թեհրանում իր գործընկեր Հուսեյն Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Հաքան Ֆիդանը հայտնել է, որ գործընկերոջ հետ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական և առևտրային համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ:
Նրա խոսքով ՝ Անկարան բանակցությունների ընթացքում իր կարծիքն է հայտնել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալներից Սիրիան մաքրելու հարցի վերաբերյալ:
Ֆիդանը նշել է, որ Անկարան ակնկալում է Դամասկոսի հետ համագործակցություն ՔԱԿ-ի դեմ պայքարի հարցում և կողմ է սիրիացի փախստականների կամավոր վերադարձին հայրենիք: