Հոնկոնգի օդերևութաբանական կայանը սեպտեմբերի 1–ին փոթորկի նախազգուշացման ամենաբարձր՝ 10-րդ ազդանշան է սահմանել՝ մեգապոլիսում մոլեգնող «Սաոլա» սուպերթայֆունի պատճառով:
«Սաոլա» սուպերթայֆունի էպիկենտրոնը ներկայումս անցնում է Հոնկոնգով` մեծ վտանգ ներկայացնելով: Ուժեղ փոթորկային քամին հարվածել է Հոնկոնգի արևելյան հատվածին»,-ասվում է կայանի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախազգուշացման 10-րդ ազդանշանն ուժի մեջ կմնա որոշ ժամանակ:
«Ծովի ալիքները ֆենոմենալ կլինեն։ Հանրությանը խորհուրդ է տրվում հեռու մնալ առափնյա գծից և չզբաղվել ջրային սպորտաձևերով»,-զգուշացնում են օդերևութաբանական կայանից։
Ավելի վաղ South China Morning Post թերթը գրել էր, որ Հոնկոնգն ուրբաթ օրը պատրաստվում է «Սաոլա» սուպեր թայֆունի մոտենալուն. հարյուրավոր ավիաչվերթներ չեղարկվել են, դադարեցվել են պարապմունքները ուսումնական հաստատություններում և առևտուրը ֆոնդային բորսայում, փակվել են զվարճանքների այգիները: Հոնկոնգի առաջատար Cathay Pacific ավիաընկերությունը հայտնել է «Սաոլա» թայֆունի պատճառով ուրբաթ և շաբաթ օրերի բոլոր չվերթերի չեղարկման մասին, ուրբաթ առավոտյան Հոնկոնգի միջազգային օդանավակայանում չեղարկվել է առնվազն 360 չվերթ, ևս 40-ը հետաձգվել են: