Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով կա մեկ վիրավոր. ՊԲ

Հայ զինծառայող. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով կա մեկ վիրավոր, հատնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ էլ հայտնեց, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: