Ադրբեջանն Արցախի մասով կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊԲ

Ասկերանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՊԲ–ն»,–ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով կա մեկ վիրավոր։ Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան