Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ երեկ էլ` ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 2–ին` մեկ օրվա ընթացքում 2 անգամ ապատեղեկատվություն է տարածել, իբր հայկական դիրքերից կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ լուրը` շեշտելով, որ նմանատիպ լուրերով Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում: