ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) Անկարայի բնակիչներին զգուշացրել է ջրհեղեղի վտանգի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ քաղաքի բնակիչներին կարճ հաղորդագրություններ են ուղարկվել հետևյալ բովանդակությամբ.
«Օդերևութաբանության վարչության տվյալներով` Անկարայում ուժեղ անձրևներ են սպասվում, անհրաժեշտ է լինել զգույշ` կապված այնպիսի բացասական երևույթների հետ, ինչպիսիք են ջրհեղեղը, հեղեղաջրերը, կայծակները, տրանսպորտի աշխատանքի հետ կապված խափանումները»։
Օդերևութաբանների կանխատեսմամբ` օրվա երկրորդ կեսին Անկարայում հորդառատ անձրևներ են սպասվում։