Կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են. ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանին

Ադրբեջանը վերջին օրերին նկատելիորեն ինտենսիվացրել է տարբեր տեսակի ապատեղեկատվությունների տարածումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈւ–իկիրառած ԱԹՍ–ի հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։
«Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին