Ինժեներական աշխատանքների ժամանակ պայթյունի հետևանքով 2 զինվորական է մահացել. ՀՀ ՊՆ

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով այսօր 2 զինվորական է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրւոթյան մեջ:
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այսօր Սոթքում զոհված Արսենը չհասցրեց 3–րդ երեխային տեսնել, Անդրանիկը դեռ չէր էլ ամուսնացել
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: