Գուրգեն Վարդանյանը Հունգարիայում գեղասահքը զարգացնում էր, ոչ թե «ռուսականացնում». Սավին

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մասնագետնին Հունգարիայում մեղադրել են նրանում, որ Ռուսաստանից չափազանց շատ մարզիկներ է հրավիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի նախկին մարզական տնօրեն Գուրգեն Վարդանյանն այդ երկրում կազմակերպված ձևով զարգացնում էր գեղասահքը, և մեղադրանքները, թե ինքը «ռուսաֆիկացնում» էր Հունգարիայում այդ մարզաձևը, անհիմն են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է մարզիչ Դմիտրի Սավինը, որն աշխատում է ռուսական ծագում ունեցող հունգարացի գեղասահորդներ Մարիա Պավլովայի և Ալեքսեյ Սվյատչենկոյի հետ։
«Գուրգենը գեղասահքի նվիրյալ է, և նա անում էր ամեն բան, որպեսզի զարգացնի այդ մարզաձևը Հունգարիայում։ Այնպես որ, դա ոչ թե «ռուսաֆիկացում» էր, այլ կազմակերպված զարգացում», – ասել է Սավինը` մեկնաբանելով Վարդանյանի հասցեին հնչած մեղադրանքները։
Մայիսի սկզբին Վարդանյանը լքեց պաշտոնը հունգարական ԶԼՄ–ներում ի հայտ եկած տարատեսակ մեղադրանքների ֆոնին։ Նրան մեղադրում էին նաև այն բանում, որ Հունգարիայի հավաքականի կազմում հանդես գալու համար չափից շատ գեղասահորդներ էր հրավիրում Ռուսաստանից։
Պետք է վերացնել ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները. Գաբրիելյանը ելք է առաջարկում
Ավելի վաղ Պավլովան և Սվյատչենկոն ներկայացնում էին Ռուսաստանը, 2022 թվականի գարնանը նրանք մարզական զույգ կազմեցին և առաջին իսկ սեզոնի ժամանակ ընտրվեցին մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին` զբաղեցնելով համապատասխաաբար 5-րդ և 7-րդ տեղերը։