ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երկար ժամանակ ուշադրություն չէր դարձնում ԲՐԻԿՍ–ին, բայց այժմ ամեն ինչ փոխվել է` կազմակերպության ընդլայնումը մարտահրավեր է դարձել ԱՄՆ–ի համար։ Այս մասին գրում է New York Times–ը։
Վերջերս ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում են կայացրել կազմակերպություն 6 նոր անդամի ընդունելու մասին։ Հավակնորդների ցանկում են Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ–ն։ Այս երկրները պաշտոնապես կանդամակցեն կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից։
«ԲՐԻԿՍ–ի ընդլայնումը, անկասկած, բազմաթիվ տերությունների դժգոհության նշան է գոյություն ունեցող համաշխարհային համակարգից և վկայում է իրենց դիրքերը բարելավելու ցանկության մասին», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին հոդվածից։
Հեղինակներն ընդգծել են, որ այդ համատեքստում ԱՄՆ գլոբալ գերակայության պահպանումն անհնար է համարվում։
Հիմնական ոլորտները, որտեղ կազմակերպությունը մարտահրավերներ է նետում Վաշինգտոնին, ըստ լրագրողների` միջազգային իրավունքի ոլորտն է, աշխարհաքաղաքական մրցակցության և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտները։
ԲՐԻԿՍ–ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ–ը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն։
Բացի այդ, պատշոնական տեղեկությունների համաձայն, 2024 թվականին ԲՐԻԿՍ–ում նախագահությունը կընդունի Ռուսաստանը։