Բելգորոդի մարզի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

Առավոտյան Բելգորոդի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ են որսացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Կիևը հերթական փորձն է արել գրոհելու Ռուսաստանի տարածքը ինքնաթիռի տիպի անօդաչուով, այն ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, լրագրողներին են հայտնել ՌԴ ՊՆ–ում։

«Սեպտեմբերի 2-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 12:45–ին, կանխվել է ՌԴ տարածքի նկատմամբ ինքնաթիռի տիպի անօդաչուով ահաբեկչական գործողություն իրականացնելու` Կիևյան ռեժիմի փորձը։ Ուկրաինական անօդաչուն ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում»,– նշել են գերատեսչությունում։

Առավոտյան Բելգորոդի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ են որսացել։
ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանում ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է խոցել․ ՌԴ ՊՆ
Ավելի վաղ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգը անօդաչու է խոցել Բելգորոդի մարզի Գոլովչինո գյուղի շրջանում։