Սոթքի 15 առաջին դասարանցիներն այսօր դպրոց են գնացել. լուսանկարներ

Վարչական ղեկավարը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքում ուսումնական տարին սկսվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի 15 առաջին դասարանցիներն այսօր դպրոց են գնացել։ Տեղեկությունը հայտնում է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիները, բոլոր առաջին դասարանցիների պես, այս առավոտ ծաղիկներով գնացել են դպրոց, կայացել է նախապես ծրագրած միջոցառումը։ Բարի երթ ձեզ, սիրելի՛ դպրոցականներ և խաղաղություն մեր երկրին»,– նշել է Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: