Սուրեն Պապիկյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին

ՊՆ շենքը
Նա նաև պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ հանդիպել ծնողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է անհետ կորածների ծնողներին։ Հանդիպումը կայացել է ժամը 18-ին, Sputnik Արմենիային հայտնեց ծնողներից Կարինե Մանավազյանը։
Պապիկյանը խոստացել է, որ արբանյակներով կփորձեն հասկանալ, թե այդ պահին որտեղ են եղել տղաները, նաեւ ԴՆԹ-ների հարցը կվերանայվի։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ հանդիպել ծնողների հետ՝ խմբով, թե առանձին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։
Հիշեցնենք՝ 44–օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում մոտ 200 զինծառայող և քաղաքացիական անձ: Իսկ ԿԽՄԿ հավաքագրած տվյալներով՝ 90-ականների Արցախյան պատերազմից մինչև այսօր շուրջ 700 անձ է համարվում անհետ կորած։