Շիրակի մարզում 9 դպրոց այս տարի առաջին դասարան չունի

Շիրակի մարզի Սիզավետ գյուղի միջնակարգ դպրոցը
Առաջին դասարանցի չունեցող դպրոցների մեծ մասը գտնվում է Ամասիայում և Աշոցքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում գնալով նվազում է աշակերտների թիվը։ Շիրակի մարզում 9 դպրոց այս տարի առաջին դասարանցի չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
«Այդ գյուղերի մեծ մասը գտնվում են Ամասիայում ու Աշոցքում, որոնք սակավաբնակ են, և այդ տարիքի աշակերտներ չունեն»,– հայտնեց նա։
Ի դեպ, նախորդ տարի առաջին դասարանցի չուներ մարզի 8 դպրոց։
Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին նաև, որ մարզի Զարիշատ, Աղվորիկ, Սարագյուղ բնակավայրերի դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը 10–ից պակաս է։ Կան դպրոցներ, որոնք 3-6 աշակերտ ունեն։
Կիսադատարկ դասարանների առաջին դասարանցիները. սեպտեմբերի 1-ը Հայաստանի հեռավոր գյուղերում