Սա Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն է. Փաշինյանը՝ Սոթքում ագրեսիայի մասին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են։ Այս մասին X-ի (նախկին` Twitter) իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ԶՈւ–ն այսօր` ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել վերը նշված համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: