NASA-ն հրապարակել է ռուսական «Լուսին-25» կայանի կործանման հնարավոր վայրի լուսանկարը

NASA-ի Lunar Reconnaissance Orbiter (LRO) զոնդը լուսանկարել է Լուսնի մակերեսի վրա նոր խառնարանը, որը, կառավարման մասնագետների կարծիքով, ռուսական «Լուսին-25» առաքելության կործանման վայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրապարակել է Երկրի բնական արբանյակի հետ ռուսական «Լուսին -25» ավտոմատ միջմոլորակային կայանի բախման հնարավոր վայրի պատկերը: Տեղեկությունը հայտնում «Ինտերֆաքսը»։
1-Ռուսական «Լուսին-25» տիեզերանավը մակերեսին իջնելու ժամանակ բախվել է անոմալիայի 2-LROC NAC-ի չորս անգամ խոշորացված պատկերը կենտրոնացած է «Լուսին-25»-ի հավանական խառնարանի վրա
Լուսնի մակերեսի վրա նոր խառնարանը, որը, կառավարման մասնագետների կարծիքով, ռուսական «Լուսին -25» առաքելության կործանման վայրն է, ֆիքսել է NASA-ի Lunar Reconnaissance Orbiter (LRO) զոնդը, որը գտնվում է Լուսնի շուրջ ուղեծրում: Մոտ 10 մետր տրամագծով խառնարան է հայտնվել Pontecoulant G խառնարանի ներքին եզրին, որը գտնվում է կայանի ենթադրյալ վայրէջքի վայրից 400 կմ հեռավորության վրա:
Հստակեցվել են «Լուսին-25»-ի անկման ճշգրիտ վայրն ու ժամանակը
Ավելի վաղ LRO-ն լուսանկարել էր այս տարածքը 2022 թվականի հունիսին, ուստի մասնագետները ենթադրում են, որ խառնարանն առաջացել է այդ ժամանակվանից հետո: Քանի որ նոր կազմավորված խառնարանը մոտ է «Լուսին -25»-ի կործանման ենթադրյալ վայրին, LRO-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն, հավանաբար, առաջացել է կայանի առաքելության արդյունքում (բախման հետևանքով), ոչ թե բնական մարմնի հարվածից», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին լուսնային առաքելությունը մեկնարկել է օգոստոսի 11-ին։ «Լուսին -25» միջմոլորակային ավտոմատ կայանի արձակումն իրականացվել է «Վոստոչնի» տիեզերակայանից: Օգոստոսի 20-ին հայտնի է դարձել, որ «Լուսին-25» կայանը բախվել է Լուսնի մակերեսին և դադարել գոյություն ունենալուց. սարքի հետ կապը կորել է օգոստոսի 19-ին: Վայրէջքը պետք է տեղի ունենար օգոստոսի 21-24-ը:
«Լուսին-25» միջմոլորակային կայանը կործանվել է. «Ռոսկոսմոս»
Օգոստոսի 21-ին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը նշել է «Լուսին -25»-ի կործանման պատճառը: Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել շարժիչների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք պետք է շտկեին և սարքը դուրս բերեին նախնական ուղեծիր: