Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 55 չվերթ է հետաձգվել

Շերեմետևո» օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Չվերթերը, որոնք պետք է ժամանեին, ուղղորդվում են այլ օդանավակայաններ՝ Շերեմետևո և Նիժնի Նովգորոդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում մոտ 58 չվերթ է հետաձգվել։ Տեղեկությունը հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մայրաքաղաքի օդանավակայանների առցանց ցուցատախտակի տվյալներին։
Մոսկվայի ժամանակով ժամը 07:05-ի դրությամբ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 11 չվերթ, չեղարկվել է 1 չվերթ: Վնուկովոյում հետաձգվել է 17 չվերթ։ «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 26 չվերթ, չեղարկվել է 5 չվերթ: Ժուկովսկիում հետաձգվել է 4 չվերթ, չեղարկվել՝ 2-ը։
Ըստ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» առցանց ցուցատախտակի, թռիչքները, որոնք պետք է ժամանեին, ուղղորդվում են այլ օդանավակայաններ՝ Շերեմետևո և Նիժնի Նովգորոդ:
Այսօր առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվային անօդաչու թռչող սարքի մոտենալու հերթական փորձի մասին, այն Լյուբերցիում ոչնչացրել են քաղաքի հակաօդային պաշտպանության ուժերը: