Լյուբերցի երկնքում ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել Է ՀՕՊ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքով հարձակվել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա, անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցներով՝ Մոսկվայի մարզի տարածքում: Տեղեկությունը հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի հերթական փորձը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Մոսկվայի մարզի Լյուբերեցի շրջանի օդային տարածքում հերթապահող ՀՕՊ միջոցների կողմից:
Ավելի վաղ ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սոբյանինը հայտնել էր Լյուբերեցկի շրջանում դեպի մայրաքաղաք անօդաչու թռչող սարքի թռիչքի փորձը կասեցնելու մասին: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։