Եվս 2 խաղաղ բնակիչ է տուժել Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Դոնեցկի գնդակոծության հետևանքով

Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը շարունակում են պարբերաբար գնդակոծել քաղաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիևյան և Պետրովսկի շրջանների գնդակոծության հետևանքով ևս երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնել է ԴԺՀ վարչական կենտրոնի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը:
«Կիևյան շրջանի Ռոսսինի փողոցում գնդակոծության հետևանքով վիրավորվել է 1968 թվականին ծնված մի տղամարդ։ Պետրովսկի շրջանի գնդակոծության ժամանակ թիվ 106 դպրոցի մոտակայքում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում վիրավորվել է 1980 թվականին ծնված մի տղամարդ»,-գրել է Կուլեմզինը իր Telegram-ալիքում։
Այսօր ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ «Միր» ԲՇԿ-ում վեց խաղաղ բնակիչ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիևյան շրջանի գնդակոծության ժամանակ, ևս չորս մարդ տուժել է Դոնեցկի Պետրովսկի շրջանի և Ալեքսանդրովկայի գնդակոծության ժամանակ:
Կիևյան շրջանը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում։ Պետրովսկի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմտյան ծայրամասում, այն քաղաքի կենտրոնից ամենահեռու հատվածն է։ 2014 թվականից, երբ ԴԺՀ-ն անկախություն հռչակեց Կիևից, այդ շրջանը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացի ուժայինների կողմից։