Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձը

Բարձրահարկ շենքի բնակիչը ցանկացել է նետվել բնակարանի պատուհանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկությունը ստացվել է օգոստոսի 31-ին, ժամը 23։23-ին։ Հայտնել են, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներին հաջողվել է կանխել են Ա․ Թ․-ի (ծնված 2006 թ․) ինքնասպանության փորձը։