ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ երկխոսության

ԵՄ դրոշ
Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է այսօրվա սահմանային դեպքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Եվրամիությունը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների համար, որի արդյունքում զոհվել ու վիրավորվել են մի քանի զինծառայողներ։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել հետագա բռնություններից և կրկին վերադառնալ երկխոսության»,– գրել է նա։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: