Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դիմումը նա ներկայացրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Տեղեկությունը հայտնում է Արցախի Աղգային ժողովը։
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,- հայտնում են Արցախի խորհրդարանից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31–ին Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ արցախցուն ու Ազգային ժողովին ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը: Նա նշել էր, որ այս վերջնական որոշումը կայացրել է 2 օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:
Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել 2020թ. մարտի 31-ին, սակայն պարտականությունները ստանձնել է մայիսի 21-ին։ Հարությունյանը մինչ այդ` 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 2018 թվականի հունիսի 6-ը, եղել է Արցախի պետնախարար։
Արցախի նախագահի նստավայրում կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են