2023 թվականին ԵԱՏՄ առևտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով. Լավրով

Լավրովի խոսքով՝ այլընտրանքային վճարային համակարգերին ու հաշվարկային մեթոդներին անցնելու միտումն անշրջելի է, քանի որ երկրները պետք է պաշտպանեն իրենց ամերիկյան կամայականություններից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրաշրջանառությունն ազգային և բարեկամական արժույթներով 2023 թվականին կհասնի 90 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անցյալ տարի այդ ցուցանիշը 76 տոկոս է կազմել։
«Անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ առաջին հերթին ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի 90 տոկոս է սպասվում», - ասել է Լավրովը:
Նախարարն ավելացրել է, որ ԵԱՏՄ նախագծերի իրականացումը չպետք է կախված լինի միջազգային տնտեսական կապերի սպասարկման մեխանիզմներից, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների կողմից, և դոլարը, եվրոն և իենը անվստահելի արժույթներ է անվանել:
ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին առայժմ խոսք չկա. ՌԴ ԱԳՆ
«Ապադոլարիզացիայի գործընթացը որպես ինքնուրույն նպատակ չի առաջադրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման ժամանակ, սակայն ԱՄՆ-ն խախտել է շուկայական տնտեսության ձևավորման` տասնամյակներ շարունակ առաջ մղված սկզբունքները», - նշել է նա:
Լավրովի խոսքով՝ այլընտրանքային վճարային համակարգերին ու հաշվարկային մեթոդներին անցնելու միտումն անշրջելի է, քանի որ երկրները պետք է իրենց պաշտպանեն ամերիկյան կամայականություններից:
Ամենակարևորն այն է, որ դիտարկենք գործնական հարցեր ազգային արժույթի մասին. Լավրովը` ՇՀԿ–ում
Նախարարը պարզաբանել է, որ այսօր Ռուսաստանն ամերիկյան և արևմտյան պատժամիջոցների գլխավոր օբյեկտն է, քանի որ իրեն ինքնաբավ է պահում, ինքնուրույն, իսկ վաղը կարող է մեկ ուրիշը լինել, և անհասկանալի է, թե ինչի համար է պատիժը: