Վթար Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ, տուժածները նրա ընտանիքի անդամներ են

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 18:00-ի սահմաններում, 32-ամյա Գևորգ Միրզոյանն իր վարած Mercedes G մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 2 մարդ է տուժել։ Նրանցից մեկը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Վթար Գավառ-Սևան ճանապարհին. տուժածների թվում 4 երեխա կա, որոնցից մեկը` նորածին
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվահեծաններից մեկի կոտրվելը, ինչի ժամանակ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Վիրավորներն ընտանիքի անդամներն են։