Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կմասնակցեն ընդդիմության հանրահավաքին

Արխիվային լուսանկար
Հանրահավաքը կայանալու է Ազատության հրապարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցելու են առաջիկայում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին հայտնել են 2 նախագահի գրասենյակներից։
Հանրահավաքն անցկացվելու է Ազատության հրապարակում, սեպտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ հանրահավաքը անցկացվելու է «SosArtsakh» խորագրի ներքո։ Ընդդիմադիրները նշում են, որ այդ օրը ոչ թե քաղաքական ուժի, այլ «հայ մարդու հանրահավաք» է լինելու։