Մոսկվայի օդանավակայաններում 59 չվերթ է հետաձգվել

Արխիվային լուսանկար
«Դոմոդեդովոյում», «Շերեմետևոյում» և «Վնուկովոյում» հետաձգված չվերթերի թիվը հասել է 59-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հինգշաբթի առավոտյան հետաձգված չվերթների թիվը հասել է 59-ի, հետևում է «Յանդեքս» ծառայության տվյալներից: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի ժամանակով ժամը 7.15-ի դրությամբ «Վնուկովոյում»մ 23 չվերթ է հետաձգվել, 3-ը ՝ չեղարկվել:
«Դոմոդեդովոյում» հետաձգվել է 29 չվերթ, չեղարկվել է 1-ը:
«Շերեմետևոյում» 7 չվերթ է հետաձգվել։