Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը

«Դոմոդեդովո». Արխիվային լուսանկար
Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի որոշ օդանավակայաններում մտցվել էին օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը։ Տեղեկությունը հայտում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգված չվերթների թիվը հասել է 59-ի։
«Օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիայի որոշմամբ՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնման համար՝ 05.21-ից մինչև 09.00-ն։ Ներկայում «Դոմոդեդովո» օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանից։
Ժամը 9.02-ին վերացվել են օդանավերի ընդունման և բացթողման բոլոր սահմանափակումները նաև «Վնուկովո» միջազգային օդանավակայանում։ Այն ևս աշխատում է բնականոն ռեժիմով։
Հիշեցնենք` Մոսկվայի ժամանակով ժամը 7.15-ի դրությամբ «Վնուկովոյում» 23 չվերթ էր հետաձգվել, 3-ը՝ չեղարկվել: «Դոմոդեդովոյում» հետաձգվել էր 29 չվերթ, չեղարկվել` 1-ը: «Շերեմետևոյում» 7 չվերթ էր հետաձգվել։