Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը
Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ նորմալ կյանքի և ուրախ կլինի աշխատել բարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել չորս տարի պաշտոնավարելուց հետո: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է հրաժարականը, ինչը երևում է կառավարության ղեկավարի նամակից՝ ի պատասխան Ուոլեսի հայտարարության:
«Ես լիովին հասկանում եմ պաշտոնից հեռանալու Ձեր ցանկությունը․․․ Դուք իմ գրասենյակից հեռանում եք երախտագիտությամբ և հարգանքով»,-ասվում է Սունակի նամակում, որը հրապարակվել է կառավարության կայքում:
Ուոլեսը բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավար էր նշանակվել 2019 թվականին՝ Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո։
Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին՝ բրիտանական կառավարությունում նախատեսվող փոփոխությունների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ նորմալ կյանքի, քաղաքականությունից և պաշտպանությունից դուրս և ուրախ կլինի աշխատել բարում:
Ըստ Financial Times պարբերականի, որը հղում է անում իրազեկ աղբյուրներին, Մեծ Բրիտանիայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շափսը կամ գերատեսչության նախկին ղեկավար Լիամ Ֆոքսը: